Ավելի քան 30 մարդ է բերման ենթարկվել Բելառուսի անկախության 100-ամյակին նվիրված հանրահավաքը դեռ չսկսված։ Բերման ենթարկվածների թվում կան թոշակառուներ, ինչպես նաև երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող տղամարդիկ։ Այս մասին հայտնում է currenttime.тв-ն։
«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության ուղիղ հեռարձակման տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները, առանց որևէ բացատրության, ոստիկանական մեքենային մոտեցնում սպիտակ ու կարմիր դրոշներ բռնած մարդկանց, չնայած այն բանին, որ վերջիններս ցույց են տալիս իրենց փաստաթղթերը։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հաղորդմամբ՝ ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ ակտիվիստները բռնություն չեն կիրառել։
Ակցիայի առաջնորդներից մեկը՝ Նիկոլայ Ստատկևիչը, բերման է ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ: Բերման ենթարկվածների թվում են բելառուս հայտնի բանաստեղծ Սլավոմիր Ադամովիչը և «Բելսաթ» հեռուստաընկերության մի քանի լրագրողներ:
Մարդիկ հավաքվել էին Պպերայի հրապարակում, որտեղ իշխանությունները վերջին տարիներին առաջին անգամ թույլ են տվել տոնական հավաք անցկացնել՝ նվիրված Բելառուսի Հանրապետության անկախության օրվան։
https://www.facebook.com/svaboda.org/videos/1880504508640470/









































