Հոլիվուդյան հայտնի դերասան Հյու Ջեքմանը հայտարարել է չարորակ ուռուցքի վիրահատության ենթարկվելու մասին:
«Դեբը (դերասանի կինը) ասաց, որ ես ստուգեմ քթիս բիծը: Նա ճիշտ էր: Դա բազալիոմա էր (մաշկի քաղցկեղ-1in.am): Խնդրում եմ, մի հետևեք իմ օրինակին: Ժամանակին ստուգվեք: Եվ արևապաշտպան քսուք օգտագործեք»,- Ria Novosti-ն մեջբերում է 45-ամյա դերասանի՝ Twitter-ում հրապարակած հաղորդագրությունը:
Դերասանը չի հայտնել, թե հիվանդությունը որ փուլում է գտնվում: Instagram-ում տեղադրած լուսանկարներից մեկում նրա քթին վիրակապ կա:








































