Ամերիկացի երգչուհի Գվեն Սթեֆանին լուսանկարվել է OPI բրենդի գովազդային ֆոտոշարքում:
44-ամյա աստղը, ով ներկա պահին իր երրորդ երեխային է սպասում, դարձել է OPI 2014!-ի դեմքը: Չնայած հղիությանը՝ Գվենը կդառնա եղունգների լաք արտադրող բրենդի գլխավոր ներկայացուցիչը և կմասնակցի OPI-ի նոր հավաքածուների ստեղծմանը:
Համացանցում հայտնվել են այդ վառ ֆոտոշարքի առաջին լուսանկարները: Երգչուհու խոսքերով՝ շուտով կներկայացվի OPI-ի ամանորյա հավաքածուն, որի ստեղծմանը նա նույնպես մասնակցել է:











































