Նոյեմբերի 21-ի գիշերը Ֆրանսիայի Բոժյո քաղաքում սկսում են շշալցնել 2013 թ. բերքից ստացված «Բոժոլյե նուվո» գինու առաջին շշերը՝ դրանով իսկ դնելով եվրոպական երիտասարդ կարմիր գինու տոնի սկիզբը:
Ամեն տարի ավելանում է այդ «ուրախ ու համարձակ» խմիչքի սիրահարների թիվը:
Այս տարի գինու տոնը որոշել են տոնել նաև աշխարհի տարբեր երկրներում, ընդհուպ մինչև Ճապոնիա:
Ճապոնիայում «Բոժոլյե նուվո»-ն սկսել են ժամային գոտու պատճառով տոնել 1 օր ավելի վաղ, քան Ֆրանսիայում:
Ընդ որում՝ դա զարմանալի չէ, քանի որ Ճապոնիան «Բոժոլյե»-ի ներկրողների ցանկում առաջին տեղում է՝ 8,8 մլն շիշ:
Ուրախ տոնը նշում են հետաքրքիր ավանդույթներով՝ գինին լցվում է հենց լողավազանները, որտեղ հնարավոր է լողալ ու միաժամանակ համտեսել այն:








































