Microsoft կորպորացիան «հակագուգլյան» Scroogled PR-արշավի շրջանակում սկսել է վաճառել աքսեսուարներ Google-ի դեմ ուղղված խորհրդանշաններով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ընկերության առցանց խանութում կարելի է, օրինակ, գնել բաժակ, որի վրա Chrome դիտարկիչի տարբերանշանն է՝ «Հանգստություն պահպանե՛ք, քանի դեռ մենք գողանում ենք Ձեր տվյալները» գրությամբ: Microsoft-ը հնարավոր է դարձրել նաև մարզաշապիկների գնումը:
PR արշավը մեկնարկել է 2012-ի փետրվարին: Սթիվ Բալմերի ընկերությունը քննադատության է ենթարկել մրցակցին պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների համար լիարժեք սպասարկման բացակայության համար: Microsoft-ը հայտնել է նաև, որ Gmail-ն ուսումնասիրում է օգտատերերի նամակագրությունը՝ գովազդի թիրախավորման նպատակով:










































