«Բարսելոնա»-ի պաշտպան Պիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Պիկեի կարծիքով` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հիանալի խաղընկեր է:
«Որպես թիմակից Քրիշտիանուին կարելի է բարձր գնահատականի արժանացնել: Ես հիանում եմ նրա ցուցադրած խաղով, անձնական բարձր հատկանիշներով:
Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է: Մեսսիի հետ պայքարը նպաստել է երկու ֆուտբոլիստների խաղի բարելավմանը»,- ասել է Պիկեն:



































