«Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր վճարների» նախաձեռնությունը պատրաստվում է այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մինչ այդ նախաձեռնությունը դիմել է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներին` խնդրելով կրկին հավաքել 44 պատգամավորի ստորագրություն և կրկին այդ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Նախաձեռնության անդամները նաև նախազգուշացնում են, որ եթե իշխանությունը կրկին բոյկոտի նիստը, իրենք խորհրդարանից պահանջելու են օրենսդրական փոփոխություն կատարել ու սահմանափակել ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի կողմից բոյկոտ իրականացնելու հնարավորությունը: «Այս քայլերը պետք է իրականացնել արագ»,-գրել են պատգամավորներին ուղարկած նամակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































