Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00–ի սահմաններում, Սևան քաղաքի բնակիչ 52-ամյա Նորայր Գրիգորյանը վարելով ГАЗель մակնիշի 1368 Լ համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը, ով մայրուղին անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով տեղում մահացել է :
Մանրամասները՝ shamshyan.com-ում