Լոս Անջելեսի փողոցներում արջը Lamborghini է վարել՝ զարմացնելով անցորդներին, որոնց աչքի առաջ նա գլուխը հանել է մեքենայի պատուհանից, գրում է Los Angeles Times-ը:
Ինչպես պարզվում է, արջին մեքենայով պտտել են YouTube-ում հումորիստական ալիքի հեղինակները:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ զարմանում՝ տեսնելով արջին մեքենայով: Նրանցից ոմանք մոտենում են կենդանուն ու լուսանկարվում նրա հետ:
Կենդանի գիշատչին շատ նման խրտվիլակը ներկայացրել է Չակ Տեստան՝ կենդանիների պատրաստման արհեստանոցի սեփականատերը, ով սեփական ալիքն ունի YouTube-ում:








































