Monday, 29 04 2024
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ

Այս պահին Մոսկվայի շահերից չի բխում քանդել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

 -Պարոն Կարախանյան, կիրակի օրը ՌԴ-ում ընտրություններ են։ Մոտավորապես երկու միլիոնանոց հայ համայնքը ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել, որքանո՞վ ակտիվորեն մասնակցեց քարոզարշավին։

-Ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ հայ համայնքում ակտիվություն կա, քանի որ հայ համայնքը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացիական և քաղաքական հասարակության անքակտելի մասը։ Տեսնում եք, որ շատ հետաքրքիր նախընտրական դեբատներ, քննարկումներ են ընթանում։ Այստեղ ոչ միայն մեծ ուշադրություն է դարձվում հայկական համայնքին, այլ նաև մյուս ժողովուրդներին, որոնք ապրում են Ռուսաստանում։ Հայկական համայնքում տարբեր կարծիքներ կան։ Վերանանք մեր համակրանքներից կամ հակակրանքներից, հայկական համայնքը հակված է Պուտինի օգտին քվեարկելու, ընդառաջելու։ Եվ այստեղ այն չէ, որ հայկական համայնքն ընդդիմադիր գաղափարներից զուրկ է։ Այստեղ հարցը գնում է Ռուսաստանի հետագա զարգացման, բարգավաճման մասին։ Հայկական համայնքում կան ծայրահեղ ընդդիմադիր դաշտից մինչև ավելի մեղմ ընդդիմադիր դաշտերում գործող բավականին տրամադրություններ, հասարակական խմբեր, ովքեր պաշտպանում են Կոմունիստական կուսակցությանը։ Համայնքում կան մարդիկ, ովքեր կպաշտպանեն նույնիսկ Սոբչակին, Նավալնիի շտաբի հետ կապված շատ սերտ համագործակցություն կա։

Մեր «Միաբանություն» կենտրոնի հետազոտություններով՝ մոտավորապես 70-75 տոկոսն այն ակտիվ զանգվածի, որոնք հակված են գնան ընտրեն, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերեն, դա, իհարկե, Պուտինի կողմնակիցներն են՝ տարբեր վերապահումներով, կան շատ ռադիկալ, կան որ շատ անձնական իր գաղափարների հետ կապված են ընտրելու։ Ռուսաստանն այսօրվա դրությամբ գտնվում է այն փուլի վրա, որ երկրորդ Խորհրդային միության քանդման ծրագիրն է իրականացնվում արևմտյան ուժային կամ տարբեր կենտրոնների միջոցով։ Եվ սրանից փրկելու և Ռուսաստանը որպես ուժեղ պետական միավոր պահպանելու տեսանկյունից և ավելի շատ հենց այս կոնտեքստում է հայկական համայնքն աջակցում։ Իհարկե, կան նաև Պուտինի կողմնակիցներ։ Եվ կա մի խոշոր հատված, որ միշտ քվեարկում է գործող իշխանությունների կողմից։ Չորրորդ մասը զուտ ըննդիմադիր են, կան որ աշխատում եմ Նավալնիի շտաբի հետ, կամ Սոբչակի շտաբի հետ, իհարկե տոկոսային առումով քիչ տոկոս են կազմում։ Ռուսաստանում քվեարկությունը շատ ժողովրդավարական է ընթանում, այսինքն՝ եթե համեմատենք մյուս երկրների հետ, այստեղ շատ մեծ քայլ առաջ է գնացել։ Որքան էլ ասենք՝ պարզ է Պուտինն է հաղթելու, ոչ թե վարչական մեթոդներով կամ ուժային, մեր օբյետիվ, ավելի սթափ հետազոտություններով՝ այս անգամ լրիվ բաց իրավիճակ է ստեղծված ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, տոտալ պրոպագանդա չկա փողոցներում, հիմնարկներում, ՀԿ-ներում, ավելի շատ հակառակն է տեղի ունենում։ Այս իրավիճակում ես ասացի այն երեք հիմնական խմբերը, որ քվեարկում են Պուտինի օգտին։

-Հետազոտություններն ի՞նչ սկզբունքով եք իրականացրել, որ ներկայացնում եք ամբողջ համայնքի կարծիքը։

-Ուսումնասիրություններին ընդգրկել ենք բավականին լայն շերտեր, մեծ քանակությամբ մարդիկ՝ բանվորներից մինչև մտավորականներ, ինժեներներ, քաղաքական հասարակական գործունեությամբ զբաղվողներ, լրագրողներ։ Այսօրվա դրությամբ ավելի ռեալ, իրատեսական գաղափարներ են արտահայտում։ Այսօրվա Հայաստանի իշխանությունների խայտառակ վիճակը, որ իշխանություններն իրենք են դրել իրենց, մնացել են շատ քիչ արտաքին հզոր գործոններ, որ կարող են պահել Հայաստանը այս վիճակում, որ վերջնականապես չոչնչացնեն հայկական պետականությունը, որ մնա։ Շատ հետաքրքիր է, որ հայ համայնքի ակտիվների կողմից հատկապես դա է ասվում։ Չնայած, Հայաստանի ընդդիմադիր դաշտի կողմից ես լսում եմ ուղիղ հակառակ գնահատականներ, որ Ռուսաստանն է ոչնչացնում հայկական պետականությունը․Ռուսաստանը առավ, սպանեց, քանդեց, մորթեց, գաղութացրեց, բայց այստեղ հայկական շրջանակները, որ ակտիվ ընդդիմադիր, տարբեր տեսակետներով են հանդես գալիս, միշտ ասում են, որ այս իրավիճակում, եթե Ռուսաստանի այս գործոնն էլ հանենք, կստեղծվի քաոտիկ վիճակ, և այս իրավիճակում Հայաստանը կարող է փլատակների, թոհուբոհի տակ կորել։ Եվ առաջին հերթին դա վերաբերելու է Ղարաբաղին։ Գիտենք, որ շատ ծանր, լուրջ և լարված ոչ հայանպաստ լուծումներ են դրված սեղանին Ղարաբաղի հարցում։ Պերմանենտ պատերազմների փուլում ենք՝ զոհեր, անընդհատ սպառնալիքներ և այլն։

Եվ եթե ամփոփենք, բնական է, որ Ռուսաստանն ունի իր պրագմատիկ ծրագրերը, շահերը, հզոր պետություն է, և եթե չունենա իր հզորությունը, նրան պարզապես կքանդեն ներսից կամ դրսից։ Այսինքն՝ Ռուսաստանը համարում է, որ պետք է վերահսկի, ունենա իր հստակ բարեկամները, իր ծրագրերը և շահերը։ Իսկ Հայաստանը իրեն ներսից վերացրել է որպես պետություն, վերածվել է քրեաօլիգարխիկ ուժային կառույցի։ Եվ գործում է հետևյալ սկզբունքով՝ անում եմ այն, ինչ ուզում եմ, ուզում եմ նախագահ եմ բերում, կուզի՝ կբերի լուսնից կամ Ճապոնիայից։ Եվ Ռուսաստանը սա շատ լավ հասկանում է, և եթե հիմա մտնի քանդի քրեաօլիգարխիկ կառույցը, իրեն դա ընդհանրապես ձեռք չի տալիս, չի բխում իր շահերից, իր ծրագրերի մեջ չի մտնում։ Բայց ինչպես ասում են ռուսները՝ սա ձեր հայկական ընտրությունն էր։

-Ուզում եք ասել, որ Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն այլևս չի ուզում ունենալ, կողքի քաշված դիտորդի դերո՞ւմ է։

-Այսօրվա դրությամբ Ռուսաստանը դիտորդի դերում է, ուշի-ուշով հետևում է բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում։ Բնական է, որ Ռուսաստանն ունի իր շահերը։ Իրանն էլ, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, բոլորն էլ ունեն իրենց առանձին շահերը Հայաստանում, եթե Ռուսաստանը տեսնի, որ իր շահերի դեմ շատ կոպիտ ոտնահարումներ են ընթանում և հակառուսականությունը հաղթում է, կմիջամտի։ Բայց Ռուսաստանն այսօր ուզում է հայկական նորմալ զարգացող պետություն։

-Արդյոք Ռուսաստանն ինքը փորձո՞ւմ է զարգանալ, որ Հայաստանին ուզում է տեսնել զարգացած։ Չէ՞ որ Պուտինն իր ելույթում նշեց, որ հետամնացությունը Ռուսաստանի ամենամեծ խնդիրն է։

-Ռուսաստանի դրական կողմը նա է, որ Ռուսաստանը բաց քննարկում է այդ հարցերը և բաց հայտարարում է իր վիճակը։ Այսօրվա պուտինյան Ռուսաստանը իրապես քաղաքական, տնտեսական ռազմական քաղաքականություն է վարում և բաց աչքերով է նայում իրենց խնդիրներին։ Այսօրվա դրությամբ, բնական է, որ Պուտինը հավերժ չէ, բնական է, որ նա գնալու է, այսօր կարևոր է հզոր Ռուսաստանի պահպանումը։ Այսօր շատ արագ թռիչք է կատարում Ռուսաստանը ռազմաարդյունաբերական համալիրով և այսօր տեխնիկական զարգացման թռիչքներ է գործում։ Այսօր ՌԴ-ն, առանձին քաղաքացիական տարբեր հարցեր մի կողմ թողնենք, ռազմաարդյունաբերական համալիրի տեսանկյունից, առաջ է անցել նույնիսկ ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաներից և բարձր տեխնոլոգիաներից։ Եվս մեկ-երկու տարի նրանք հետ են մնացել ՌԴ-ից։ Միացյալ Նահանգները կարող է ծախսի քսան անգամ ավելի շատ ռազմական բյուջեի վրա, բայց ստանա երկու-երեք տարի հետո արդյունք։ Պուտինյան Ռուսաստանը գեներացրեց ռազմաարդյանաբերական համալիրի կայացումը, և այդ թռիչքը շարունակվում է։ Սա, իհարկե, մեծ թռիչք է։ Բոլորն ասում են, որ Պուտինն այս ամենից հետո գնալու է, և իր համար շատ կարևոր է հզոր Ռուսաստան թողնելը, և Ռուսաստանի համար պետք է թողնի դինամիկ զարգացող երկիր։ Ինչը չենք կարող ասել Հայաստանի համար։ Ռուսաստանի իշխանությունները պետք է այդ քայլն անեն, այլապես կամ Ռուսաստանը կլինի հզոր կայսրություն-պետություն, կամ իրեն կքանդեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում