ԱՄՆ ռազմածովային ուժերի զինծառայողը, որն ամուսնության առաջարկ էր արել իր դպրոցական ընկերուհուն, նրա հետ ամուսնացել է օդանավակայանում՝ հայտնում է Associated Press գործակալությունը: Արարողությունը տեղի է ունեցել Նևադա նահանգի «Ռենո-Տախո» օդանավակայանում:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ ուղեբեռի ստացման վայրում:
19-ամյա փեսացուն՝ Դիլան Ռաֆերը, ժամանել է Սիրիայից, որի ափերի մոտ է նա անցկացնում իր ծառայությունը:
Նա իր հարսնացուի՝ Մեդիսոն Մեյնհարդի հետ ծանոթացել է դպրոցական տարիներին: Հանդիսությանը զույգը նախապատրաստվել է մի քանի շաբաթ:
Մեդիսոնին թույլատրել էին կազմակերպել հարսանեկան արարողությունը հենց օդանավակայանում, որպեսի զույգն ամուսնանա՝ հենց Դիլանն իջնի օդանավից:









































