Այսօր Բիձինա Իվանիշվիլիի վերջին օրն է Վրաստանի վարչապետի պաշտոնում: Նա վարչապետի պարտականությունները կդադարի կատարել այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն հայտնի Իվանիշվիլիին փոխարինող Իրակլի Գարիբաշվիլիի նախարարների կաբինետին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք Իվանիշվիլին հանդես կգա՞ համապատասխան հայտարարությամբ, թե՞ ոչ:
Քաղաքականությունից Իվանիշվիլին պաշտոնապես կհեռանա նոյեմբերի 24-ին «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հավաքից հետո: Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ քաղաքականությունից հեռանալուց հետո կզբաղվի քաղաքացիական ոլորտի զարգացմամբ:









































