Մի խումբ զինված անձինք հարձակում են իրականացրել Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի նստավայրի վրա, որը գտնվում է արևելյան Սուլեյմանիա նահանգում:
Ինչպես հայտնել է տեղական «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը, հարձակվողները ներխուժել են պետության ղեկավարի տուն և կրակ բացել: Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է:
Հարձակման ժամանակ 80-ամյա նախագահը գտնվել է Գերմանիայում՝ փոխանցում է ITAR-TASS-ը: 2012-ին նա ուղեղի կաթված էր ստացել և բժիշկների պնդմամբ ուղարկվել է բուժվելու:
Միաժամանակ, Բաղդադի տարբեր շրջաններում տեղի է ունեցել ականապատված մեքենաների պայթյունների շարք: 24 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել:









































