Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում անավարտ եռահարկ առևտրի կենտրոն է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս շուրջ 50-ը մնում են փլատակների տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: 26 տուժածներ հոսպիտալացվել են:
Թե ինչն է դարձել շենքի փլուզման պատճառ՝ դեռևս հայտնի չէ, սակայն տեղի իշխանությունները նշում են, որ շինարարությունն ընթացել է խախտումներով:









































