Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն իր ֆեյսբուքյան էջում մրցույթ է հայտարարել, որի մասնակիցները պետք է մականուն առաջարկեն Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի համար:
Մրցույթի մեկնարկի մասին հայտարարությանը կից Ուշակովը հավելել է, որ լավագույն տարբերակները կուղարկվեն անձամբ Պաբրիկսին:
Քաղաքապետը խնդրել է հայհոյանք պարունակող տարբերակներ չուղարկել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Պաբրիկսն առաջարկել էր Ռիգան ազատագրողների հուշարձանը վերանվանել «սովկովյատնիկ» (գոգաթիանման հուշարձան):
«Մայիսի 9-ին մենք չպետք է այդ հուշարձանն անվանենք Հաղթանակի հուշարձան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ժողովրդական ճակատի տարիներին Լենինի հուշարձանն անվանել են «լենինեկլիս»:









































