ԱՄՆ իշխանությունները կակտիվացնեն Իրանի 10 մլրդ դոլարի ակտիվներից ոչ ավելին, եթե կայանա Իսլամական Հանրապետության հետ գործարքը միջուկային խնդրի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսին:
«Իրանական ակտիվների ծավալը, որոնք կարող են ապասառեցվել, կլինեն 10 մլրդ դոլարից պակաս»,- ասել է Ռայսը:
Ավելի վաղ Օբաման Կոնգրեսին կոչ էր արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանել ընթացիկ բանակցությունների ժամանակ: Սակայն Օբաման նշել էր, որ գործող պատժամիջոցների մեղմացումները պետք է լինեն շրջելի և սահմանափակ:








































