Հոլիվուդում ֆիլմ են պատրաստում Britain’s Got Talent-ի մասնակից շոտլանդացի Սյուզան Բոյլի կյանքի մասին: Նա հայտնի դարձավ շնորհիվ բրիտանական շոուում «Թշվառները» մյուզիքլի Dreamed A Dream արիայի կատարման, հայտնում է filmpro.ru-ն:
Վերջերս տեղի ուենցած մամլո ասուլիսին նա լրագրողներին պատմել է, որ իր կարիերայի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորելու է Մերիլ Սթրիփը:
Անձամբ Բոյլը հրաժարվել է նկարահանվել իր մասին պատմող ֆիլմում:
Ֆիլմը, որում կարող է նկարահանվել դերասանուհին, պատմելու է Սյուզան Բոյլի կյանքի մասին և այն պահի, երբ նա սովորական տնային տնտեսուհուց վերածվեց էստրադայի իսկական աստղի:









































