Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Yahoo-ն օգտատերերին խոստացել է կոդավորել բոլոր տվյալները

Yahoo ընկերությունը կձեռնարկի հավելյալ միջոցառումներ՝ իր օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը՝ մինչև 2014-ի առաջին եռամսյակի վերջը ընկերության տվյալների կենտրոնների միջև փոխանցվող բոլոր տվյալները կպաշտպանվեն կոդավորման SSL համակարգով: Բացի այդ, Yahoo-ի փոստից օգտվողներին կտրամադրվի նույն համակարգը կիրառելու հնարավորություն՝ այլ ընկերությունների փոստային սերվերներին ուղարկվող իրենց էլեկտրոնային նամակների պաշտպանության համար:

Ներկայում Yahoo-ն արդեն կիրառում է SSL-ը իր փոստային ծառայությունից օգտվողների միջև էլեկտրոնային նամակագրությունը պաշտպանելու համար: Նման պաշտպանությունը ներմուծվել էր այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, թե ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը կարողացել է լրտեսել ողջ աշխարհում Yahoo-ի տվյալների կենտրոնները միմյանց կապող գծերը:

Անվտանգության հավելյալ միջոցառումների մասին ընկերության հայտարարությունը հաջորդել է Կալիֆոռնիայում իր դեմ դատական հայցի ներկայացմանը: Ընկերությանը մեղադրել են այլ փոստային ծառայությունների բաժանորդների հետ կապ հաստատող իր օգտատերերի նամակագրությունները «որսալու» մեջ: Նման կերպ հավաքված տվյալներն իբր այնուհետև կիրառվել են սպամի տարածման համար:

Yahoo-ն մշտապես հայտնել է, որ օգտատիրական տվյալների գաղտնիությունը շատ կարևոր է ընկերության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում