Երեք մարդ Է զոհվել մարտի 8-ին ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լարեդոյի միջազգային օդանավակայանի մերձակայքում Piper PA-31P ոչ մեծ երկշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով: Այդ մասին հայտնել է KWTX տեղական ռադիոկայանը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ օդաչուն փորձել է ինքնաթիռը վերադարձնել թռիչքային գոտի, երբ դրա ձախ շարժիչում ծխոտում Է առաջացել, ինչից հետո օդանավն ընկել Է օդանավակայանի տարածքից 45 կմ հեռավորության վրա: Նշվում Է, որ ներկայում օդնավակայանի աշխատանքը կասեցված Է: Զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































