Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայ ժողովրդի 70 տոկոսից ավելին դեմ է Մաքսային միություն ասված խուժանությանը. Հայրիկյան

Եթե 20-ականներին Հայաստանում դաշնակցական դիկտատուրա էր հաստատված, և Լենինը թուրքերին զենք էր տրամադրում, ապա այսօր պատմությունը կրկնվում է՝ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Այսօր մեզ մեծ վտանգ է սպառնում: Մեր ժողովրդի 70 տոկոսից ավելին դեմ է Մաքսային միություն ասված խուժանությանը: Որոշումը կայացվեց մեկ օրվա ընթացքում: Ճնշումների ներքո Սերժ Սարգսյանը եվրոպական ուղուց անցում կատարեց ռուսական ստրկության ուղի, որդեգրվեց միջակության քաղաքականություն, նույնիսկ ՌԴ դեսպանն ասաց, որ՝ այո, Հայաստանը պետք է որոշ մասով զիջի իր ինքնիշխանությունը:

Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու հաջորդ օրվանից մարդիկ կսկսեն լքել իրենց հայրենիքը: Մարդիկ այստեղ ապրում են երկրի ինքնիշխանության համար: Ռուսաստանն արել և անում է ամեն հնարավոր բան՝ Հայաստանն առանց հայերի թողնելու համար: Ռուսաստանը մնացել է թաթար-մոնղոլական ոսկե հորդայի հետնորդը: Խոսքը ռուսական իմպերիալիզմի մասին է»,- հիշեցրեց նա՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ունի Մաքսային միությանը չանդամակցելու բոլոր հնարավորությունները:

«ԵՄ-ն ունի 60 տարվա պատմություն, իսկ ՄՄ-ն չի էլ ձևավորվել: Պարզ չէ՞, որ պետք է գնալ առաջինի ուղղությամբ: Հայ ժողովրդին տանել ՄՄ ուղղությամբ, կնշանակի արհամարհել, ոչխարի տեղ դնել նրան: ՄՄ-ին անդամակցելու հաջորդ օրն իսկ Հայաստանին ստիպելու են հայտարարել, որ չեն հավատում Մինսկի խմբի միջնորդությամբ ԼՂ հարցի լուծմանը, այլ վստահում են Ռուսաստանին: Եվ այստեղից էլ ամեն բան կսկսվի՝ ռուս-թուրքական նոր պայմանագրեր և այլն:»

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ հասարակության՝ ՄՄ-ին դեմ լինելու ֆոնին քաղաքական գործիչների լռությունն անթույլատրելի է: «Նա, ով համարվում է ընտրված նախագահ, այս հարցում ընդհանրապես չկա: Բարեբախտաբար, կան անհատական ելույթներ, որոնց հեղինակներին ես ողջունում եմ: Կան նաև ճորտերի խմբեր: Պարզվում է, սակայն, Հայաստանում կուսակցություններ չկան: ՀՅԴ-ն, օրինակ, դեմ է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, սակայն նույն ոլորտում բարձրագույն պաշտոնների է հավակնում: Սա խոսում է այդ ուժի ներսում եղած անհաստատության մասին»:

Ամփոփելով՝ Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ իրենց հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: «Մեր հանրահավաքների նպատակն այն է, որ մարդիկ գան հրապարակ՝ ասելու. «Մենք ոչխար չենք, մենք չենք ուզում դառնալ օտարի ստրուկ»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում