«Բլոկչեյն» և «կրիպտոարժույթ» տերմիններն ավելացրել են անգլերեն լեզվի աշխարհի ամենահայտնի բառարաններից մեկում՝ Մերրիամ-Վեբսթերում: Բառարանում ներառել են նաև ICO (initial coin offering, մետաղադրամների առաջնային տեղաբաշխում) հապավման բաց տարբերակը և մեկնաբանությունը, հայտնում է Life-ը:
Բառարանում ժամանակակից IT-տերմինաբանությունից հայտնվել են նաև՝ «լայֆհաքը», «զգայուն ռեգիստրի նկատմամբ»-ը և այլն:
Միաժամանակ, «միաժանի» բառը նոր նշանակություն է ստացել: Այդպես ընդունված է անվանել սթարթափերը, որոնց հաջողվել է 1 մլրդ դոլարի և ավել ներդրումներ ներգրավել:









































