Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս սուր քննադատության էր ենթարկել «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին` կեղծակերպումների դիմելու պատճառով: Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պաշտպանել է իր սանին:
«Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է օգտագործել լրատվամիջոցներն իր օգտին, և Մոուրինյոն հենց դրանով է զբաղված: Նա գիտի, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում իր թիմը վաղ թե ուշ խաղալու է «Բարսելոնա»-ի դեմ և ժամանակից շուտ տրամադրում է երկրպագուներին, մրցավարներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նեյմարի դեմ:
Ես չէի ցանկանա, որ Մոուրինյոն իրեն այդ կերպ դրսևորի: Նեյմարին ներկայացրած նրա մեղադրանքները հերյուրանք եմ համարում»,- The Guardian-ը մեջբերում է Սկոլարիի խոսքերը:










































