ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն գնդակի հետ վարվելու հմտություններ են ցուցադրել մոսկովյան Կրեմլի կանաչ հյուրասենյակում։ Այդ կադրերը տեղ են գտել տեսահոլովակում, որը հրապարակել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տեսանյութում անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդոն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, նիգերացի Ջեյ Ջեյ Օկոչան, ավստրալացի Հարրի Քյուելը և այլ աստղեր, որոնք ներկայացնում են առաջիկա մունդիալի մասնակից հավաքականները, գնդակ են խաղացնում: «Նույնիսկ FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են մասնակցել հոլովակին»,-նշել են FIFA-ում:
Հավանաբար FIFA-ի ղեկավարի և ՌԴ նախագահ խաղի կադրերը նկարահանել են փետրվարի 12-ին Ինֆանտինոյի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Товарищеский матч между Инфантино и Путиным в Кремле. Мяч на нашей стороне поля pic.twitter.com/ul7C6YGSSZ
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 6 марта 2018 г.









































