Iran Air ավիաընկերությունը պատրաստ է վերսկսել ուղիղ չվերթերն ԱՄՆ Boeing 747 ինքնաթիռներով: Ինչպես հաղորդում է Fars News-ը, այս մասին հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ֆարհադ Փարվարեշը:
Ավիաընկերությունն իր մտադրության մասին արդեն հաղորդել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
Չհստակեցնելով, թե ավիաընկերությունն ԱՄՆ որ քաղաքներ է պատրաստ ուղիղ չվերթ իրականացնել, Փարվարեշը հիշեցրել է, որ նախկինում Iran Air-ն ուղիղ չվերթներ է իրականացրել Նյու Յորք:
Ավելի վաղ Իրանի քաղավիացիայի ղեկավար Համիդ Ռեզա Փահլավանին հայտարարել է, որ Իրանից ԱՄՆ ուղիղ չվերթի իրականացման հարցը կազմակերպության օրակարգում է:









































