Մարտի 2-ին տեղի է ունեցել երգչուհի Pink-ի «Whatever You Want» տեսահոլովակի պրեմիերան, որում երգչուհու անձնական կյանքից կադրեր են ցուցադրված։
Կոմպոզիցիան ներառվել է երգչուհու նոր՝ «Beautiful Trauma» ալբոմում, որը թվով յոթերորդն է Pink-ի երգարվեստում։ Ալբոմը լույս է տեսել հոկտեմբերի սկզբին։ «Whatever You Want» տեսահոլովակում տեղ են գտել նրա անձնական և գործնական կյանքից տարբեր դրվագներ. MTV-2017 ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նրա տպավորիչ ելույթը, «Սուպերբոուլ LI» –ի ժամանակ ԱՄՆ հիմնի կատարումը, որի մասին երգչուհին երազել էր 1991թվականից։ Տեսահոլովակում կարելի է տեսնել Փինքի ամուսնուն՝ մոտոմրցարշավորդ Քերի Հարթին և նրանց երեխաներին՝ Ջեյմսոն Մունին և Վիլոու Սեյջին։










































