Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է տրոլեյբուսի դիմային հատվածը, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին:









































