Աշխարհահռչակ օդաչու և գրող Անտուան դե Սենտ-Էքզյուպերին հայտնի էր երեխաների հանդեպ իր սիրով, և անգամ նրա մահից տարիներ անց գրողի անունն օգնում է թեթևացնել փոքրիկ կամբոջացիների կյանքը` հաղորդում է styel.rbc.ru-ն:
Նոյեմբերի 2-ին Sotheby’s էքսկլյուզիվ ժամացույցների աճուրդում 173 հազար շվեյցարական ֆրանկով վաճառվել է Watch Perpetual Calendar Edition Le Petit Prince մոդելը:
Ժամացույցի հետ աճուրդի է հանվել «Փոքրիկ իշխան» հեքիաթի անգլերեն առաջին հրատարակության վերահրատարակումը և ստեղծագործության ֆրանսերեն հեղինակային ձեռագիրը:
Հեքիաթն առաջին անգամ լույս է տեսել Նյու Յորքում՝ 1943 թ., և նշվում է դրա հրատարկման 70 ամյակը:
IWC Schaffhausen ընկերության ունիկալ ժամացույցների վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Անտուան դե Սենտ Էքզյուպերիի բարեգործական հիմնադրամին: Միջոցները կտրամադրվեն Կամբոջայում դպրոցի շինարարությանը, որտեղ IWC-ի օգնությամբ արդեն բացվել է գրադարան:









































