Ամերիկացի երգչուհի Մադոննան կոչ է արել ազատ արձակել Greenpeace-ի՝ Ռուսաստանում ձերբակալված ակտիվիստներին: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:
«Այս 30 հոգին գտնվում են ռուսական բանտում՝ խաղաղ ցույց անելու պատճառով: Եկեք տուն վերադարձնենք այս մարդկանց»,- ասել է երգչուհին:
Բնապահպանների ազատ արձակման օգտին է հանդես եկել նաև ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը: Բնապահպանների բլոգում հրապարակված լուսանկարներում նրա ձեռքին կա մի ցուցանակ՝ հետևյալ գրությամբ.«Ես կլիմայի պաշտպան եմ»:









































