ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնոհավորել է վրացի իր նոր գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիին և հայտարարել, որ ակնկալում է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդում: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Օբամայի խոսքով՝ առաջին անգամ Վրաստանում նախագահական իշխանության փոխանցումը կատարվում է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում:
«Դա հնարավոր է դարձել շնորհիվ վերջին երկու տասնամյակներին շատ հայտնի քաղաքական առաջնորդների, այդ թվում պաշտոններից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ներդրումների, ովքեր կենսական կարևորության դեր են խաղացել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»,- ասվում է ամերիկացի նախագահի հայտարարությունում:
Նկատելով, որ Վրաստանը հասնում է զգալի առաջընթացի ժողովրդավարական ինտիտուտների ամրապնդման գործում և գնում է իր եվրատլանտյան ձգտումների իրականացման ուղով՝ Օբաման կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին միասին աշխատել ձեռք բերվածի պահպանման վրա:
Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին երկրում կայացած նախագահական ընտրություններում հաղթել էր ընտրողների 62.12 տոկոսի աջակցությամբ: Այսօր կկայանա նրա երդմնակալությունը:










































