Կոսովոյի Միտրովիցա քաղաքի հյուսիսային հատվածի բնակիչներին, որտեղ գերակշռում են սերբերը, խնդրել են ևս մեկ անգամ քվեարկել տեղական ընտրություններին՝ այն բանից հետո, երբ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած քվեարկությունը վերածվեց քաոսի:
Նոյեմբերի 3-ին դիմակավոր մարդիկ քաղաքի գլխավոր ընտրական տեղամասում կիրառել են արցունքաբեր գազ և կոտրել քվեատուփերը՝ հիշեցնում է BBC-ն:
Միտրովիցայի սերբ բնակիչների մեծ մասը չի մասնակցում տեղական ընտրություններին՝ ի տարբերություն քաղաքի հարավային՝ ալբանացիներով բնակեցված հատվածի: Կոսովոյի սերբերը մտավախություն ունեն, որ քվեարկությամբ իրենք օրինականացնում են Կոսովոյի անկախությունը:








































