«Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը հիշում է Սերժ Սարգսյանի խոսքերը, թե 40 -50 հոգով ցուցարարները սպանում էին ոստիկանին: Սակայն մինչ օրս որևէ քննություն չի կատարվել այդ ուղղությամբ:
«Ես 10 տարի է, փորձում եմ ևս մեկ զոհ գտնել, 11-րդ զոհը, եթե այն կա: Հիմա Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, որ ծեծելով սպանված ոստիկան կա: Ես խնդրում եմ այդ վիդեոն տրամադրել հասարակությանը, քանի որ մեր նախագահն է, և ես իրեն շատ-շատ վստահում եմ: Ես ցանկանում եմ գտնել, այդ սպանված ոստիկանին, Եթե Ռոբերտ Քոչարյանը ասում էր կրակում էին ավտոբուսների հետևից և թաքնվում, ապա Սերժ Սարգսյանը փաստ է ներկայացնում՝ ծեծելով ոստիկանին սպանել են»:









































