Կալիֆոռնիայի խաղողագործները մշակել են խաղողի նոր տեսակ, որը իր համով հիշեցնում է քաղցր բամբակ: Տեսակը ստացվել է սելեկցիայի օգնությամբ:
Բուսաբան Դևիդ Քեյնը այս բացառիկ տեսակը ստանալու համար խաչավորման գրեթե 100.000 փորձ է կատարել:
Շաքարբամբակի համով այս խաղողը կարելի է գնել ԱՄՆ-ի շատ խանութներում: Չնայած բավականին բարձր արժեքին (մեկ կիլոգրամն արժե 12 դոլար)՝ այն վատ չի վաճառվում:









































