Ալմա-Աթայի ավտոսրահներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այցելուն, ով ուսումնասիրել է Rolls-Roys Ghost ավտոմեքենան, անսպասելիորեն սեղմել է գազի ոտնակն ու մխրճվել ապակե դռան մեջ։ Վնասվել է թե՛ մեքենան, թե՛ դուռը։
Crash test-ի մեղավորը դիմել է փախուստի, սակայն ավտոսրահից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա նրան բռնել են։
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը մեքենայի առևանգման փորձ չի եղել։









































