Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Մինսկի խմբի եռանախագահների կոչերն ու արձագանքները կզսպե՞ն ագրեսիվ Ալիևին

Մոսկվայի և Փարիզի հայտարարություններից հետո Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումներին վերջապես արձագանքել է նաև Վաշինգտոնը: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած հարցմանը, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարությունից արձագանքել են.

«Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաև խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»:

Միջազգային արձագանք Ալիևի զառանցանքին

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը փետրվարի 8-ին՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել էր, թե Երևանը և Զանգեզուրը ադրբեջանցիների «պատմական հողերն են», իրենք պարտավոր են վերադառնալ, դա իրենց քաղաքական և ռազմավարական նպատակն է:

Օրեր անց՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս հայտարարությունը լրագրողներից մեկի խնդրանքով մեկնաբանել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ասելով, թե հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազեցմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ կոչ էր արել ղարաբաղյան հակամարտության կողմերին «բարեխղճորեն աշխատել» հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և մասնավորապես՝ «զերծ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»:

Իսկ Հայաստանի նախագահը Մյունխենում հայտարարեց, որ Ալիևի խոսքերն, իհարկե, զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ:

Համարժեքության և ադեկվատության խնդիր

Բայց արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երեք երկրների արձագանքները բավարար չափով խիստ էին կամ ադեկվատ ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքը կոպտորեն խախտող Ալիևի սանձարձակ պահվածքին: Հարցի վերաբերյալ երկու գերիշխող տեսակետ կա: Փորձագետների մի մասը դրական է գնահատում այն փաստը, որ Ալիևի հայտարարությունն անպատասխան չմնաց և այն ստացավ միջազգային արձագանք, մյուս մասը կարծում է, որ միջնորդ երկրների այս հայտարարությունները շատ անատամ են և ըստ էության, չեն կարող լրջորեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա: Օրինակ, Լոնդոնի Jane’s Intelligence վերլուծական կենտրոնի առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի կարծիքով՝ Զախարովայի հայտարարությունը ադեկվատ չէր:

«Պատկերացրեք՝ եթե նման հայտարարություն աներ Ռուսաստանը Վիլնյուսը գրավելու մասին, և ՆԱՏՕ-ն ոչ թե պաշտոնական հայտարարություն աներ, այլ ուղղակի հարցուպատասխանի ժամանակ ՆԱՏՕ-ի խոսնակը հպանցիկ նշեր, թե դա այնքան էլ դրական քայլ չէ: Դա պարզապես կլիներ ազդանշան այն մասին, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված չէ Լիտվայի անվտանգությամբ: Փաստացի Ադրբեջանը հենց այս ազդանշանը ստացավ Ռուսաստանից»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշեց փորձագետը:

Դրական դինամիկա

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն այլ տեսանկյունից է նայում հարցին՝ ասելով, որ Ալիևն առաջին անգամ չէ նման հայտարարություններ անում, բայց նախկինում Մինսկի խմբի համանախագահող երկրները որևէ կերպ չէին արձագանքում, ուստի այն փաստը, որ այժմ այս երկրները գոնե ինչ-որ կերպ արձագանքում են, արդեն իսկ դրական է: Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ նշված երեք երկրների հայտարարությունները կարող են ազդել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի վրա:

«Նախկինում Մինսկի խումբը, Ռուսաստանը որևէ կերպ չէին արձագանքում Ալիևի հայտարարություններին, իսկ հիմա գոնե ինչ-որ կերպ արձագանքում են, այսինքն՝ սա արդեն իսկ առաջընթաց է, քայլ ճիշտ ուղղությամբ: Կարծում եմ՝ սա դրական երևույթ է: Իսկ ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ այդ արձագանքը բավարար չափով խիստ չէ, ապա սա առաջին հայտարարությունն է: Եթե հետագայում նման դեպքերը կրկնվեն, Մինսկի խմբի հայտարարությունն ավելի կոշտ կլինի», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սկակովը:

Պետքարտուղարությունը ադեկվատ է պատասխանել

Մեկնաբանելով երեք համանախագահների և մասնավորապես Միացյալ Նահանգների հայտարարությունը՝ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այստեղ ավելի կարևոր է արձագանքի և հայտարարության փաստը, ոչ թե դրա կոշտ կամ ոչ այնքան կոշտ լինելը:

«Պետք է հաշվի առնել, որ Ալիևի հայտարարությունը ադեկվատ չի ընկալվել նույնիսկ Ադրբեջանում: Որքան էլ փորձեն ներկայացնել, թե այս հայտարարությունը ծափողջյունների տարափով են դիմավորել, այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ դա այդպես չէ: Եվ Ալիևի ոչ ադեկվատ հայտարարությանը պետքարտուղարությունը բավական ադեկվատ է պատասխանել և ընդամենը հղում է տվել Մինսկի խմբի համանախագահների համապատասխան հայտարարությանը, որտեղ ասվում է, որ բորբոքիչ հայտարարություններն ու սադրիչ գործողությունները խանգարում են բանակցային գործընթացին: Կարծում եմ, որ սա ադեկվատ պատասխան է: Իհարկե, այն կարող էր լինել ավելի սուր կամ ավելի ագրեսիվ, բայց նման արձագանքը տեղին է, նույնիսկ եթե ժամանակային առումով փոքր-ինչ ուշացած է: Չափազանց կարևոր է այն փաստը, որ Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ շեշտում է Մինսկի խմբի կարևորությունը իր համար՝ որպես Մինսկի խմբի համանախագահ պետության: Բոլոր երեք երկրների արտաքին գերատեսչությունների հայտարարությունները շատ բնական են, որովհետև պետք է հաշվի առնենք, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչները մշտապես կապի մեջ են, համագործակցում և համաձայնեցնում են ցանկացած քայլ: Այս առումով մենք գործ ունենք բացառիկ մի իրավիճակի հետ, երբ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են Մինսկի խմբի շրջանակներում:

Եռանախագահները առանձին-առանձին հայտարարել են այն, ինչ ասվում է միասնական հայտարարություններում: Սրանք շատ տրամաբանական և փոխկապակցված հայտարարություններ են», – մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում