DEUTSCHE TELEKOM-ը փորձում է ոտքի կանգնեցնել ներգերմանական համացանցը NSA-ի հետ կապված լրտեսության դեպքից հետո:
«Մենք բանակցություններ ենք վարում ամենատարբեր հնարավոր գործընկերների հետ»,- հաստատել է Telekom-ի ներկայացուցիչը: Խոսքը մասնավորապես ցանցային փրովայդերների մասին է, որոնց աջակցությունն անհրաժեշտ է նման նախագծի համար:
Հատկապես ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության կողմից համացանցի վերահսկման մասին հայտարարությունից հետո ավելի հաճախ է բարձրանում ներգերմանական կամ եվրոպական համացանցի ստեղծման հարցը, նշում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:









































