Միխեիլ Սաակաշվիլին «չի մասնակցի Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը»: Այս մասին ասվում է Սաակաշվիլիի՝ Թբիլիսիում հրապարակված հայտարարության մեջ, որը ներկայում աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Նոր իշխանությունները չեն դատապարտում Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ: Կառավարությունը կասեցրել է ավելի վաղ սկսված բազմաթիվ նախագծեր»,- նշել է Սաակաշվիլին:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները այսօր տարածված հայտարարությունն անվանել են «աբսուրդային»:
Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Թբիլիսիում:









































