Ֆրանսիայում ձերբակալել են անտուն մի տղամարդու, ով սպանել է երկրի հարավի գյուղերից մեկի տարեց բնակչին՝ նրա սիրտն ու լեզուն ուտելու համար:
Սպանությունը կատարվել է նոյեմբերի 14-ին՝ Բարձր Պիրենեյներ դեպարտամենտի Նույան բնակավայրում:
Հանցագործը մտել է իր զոհի տուն և մետաղե ձողով հարվածել 90-ամյա տղամարդու գլխին: Լեզուն ու սիրտը հանելուց հետո նա դին այրել է, այնուհետև կրակի մատնել նրա տունը՝ գրում է La Dépêche թերթը: Այրվող տունը նկատել է սպանված որդին, ով բնակվում է ոչ հեռու: Հենց նա էլ հրշեջ ծառայություն է զանգահարել:
Քննիչների տվյալներով՝ 26-ամյա մարդասպանը ծագումով Տարբ քաղաքից է (դեպարտամենտի վարչական կենտրոնն է): Նա հայտնել է, որ իրեն հանցագործության են դրդել տարօրինակ ձայները:








































