Ամերիկյան Forbes Media LLC հրատարակչությունը, որի ղեկավարն ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածու Սթիվ Ֆորբսն է, քննարկում է ֆինանսատնտեսական Forbes ամսագրի վաճառքի հնարավորությունը: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ միանգամից 4 աղբյուր:
Հրատարակչությունը բանակցություններ է վարում Deutsche Bank AG-ի հետ` գործարքը կազմակերպելու համար: Աղբյուրների տվյալներով` Forbes Media-ն ցանկանում է վաճառքից առնվազն 400 մլն դոլար ստանալ: Գնորդների հետ առաջին բանակցությունները կլինեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Նշենք, որ Forbes ամսագիրն ԱՄՆ-ում հրատարակվում է 1917-ից: Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքի կենտրոնում` Հինգերորդ ավենյուում: Ամսագրի հիմնադիրը Բերթի Չարլզ Ֆորբսն է








































