«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի պատրաստվում դիտարկել այլ ակումբներից ստացված առաջարկները, եթե նույնիսկ կատալոնական ակումբի հետ բանակցությունները նոր պայմանագրի շուրջ հաջող ելք չունենան:
Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լռանում է 2015 թվականին, ու «Բարսելոնա»-ն ցանկանում է երկարաձգել այն` Ինյեստային դարձնելով թիմի ամենաբարձր վարձատրվող երկրորդ խաղացողը:
Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, դիտարկում էին նրա տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, սակայն Ինյեստան չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:








































