Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կկարողանա մասնակցել թիմի ձմեռային ուսումնամարզական հավաքներին:
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը երեկ հաջողությամբ ենթարկվել էր կոճի վիրահատության: Այսօր կատարված հետազոտությունից հետո հայտնի է դարձել, որ Շվայնշտայգերը շարք կվերադառնա 2014 թվականի հունվարին:
«Գործերը շատ ավելի լավ են գնում, քան մենք ակնկալում էինք»,- ասել է գերմանական ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը:








































