«Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանն այսօր խոսելով «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման հավաքների մասին՝ ասաց, որ դրանք հնարավոր է՝ չունենան ամենօրյա բնույթ, բայց շաբաթը գոնե երկու անգամ ակցիաներ կլինեն. «Եթե մենք փորձենք օրացույց կազմել, թե ինչ է կատարվում Երևանում և Հայաստանում, ապա դա շատ բազմազան կլինի. Փակ շուկան ընդունելով որպես խորհրդանիշ՝ մենք պայքարում ենք մեր իրավունքների համար»:
Նրա հավաստմամբ՝ ամեն անգամ ակցիաներից հետո իրենք նոր վերլուծություններ են կատարում և որոշում՝ ինչ անել: Ըստ նրա՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Փակ շուկան նորից դառնա շուկա:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիայի մասնակիցները Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Փակ շուկա, որտեղ ոստիկանները ակտիվիստներին թույլ չտվեցին կանգնել շուկայի դիմաց և շարունակել ակցիան:
Մանրամասները դիտեք տեսանյութում:











































