Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Դեդ Հասանի նման հզորներից հետո «Թեփ Արմեն» է հանդես գալիս, վաղը կլինի «Տաշեղ Աշոտ»»

Քրեագետ Սերգեյ Գալոյանի համար զարմանալի է լրատվամիջոցներում «Թեփ Արմենի» սպանության շուրջ բարձրացված մեծ աղմուկը:

«Նա որևէ մեծ գործի չի խառնվել, ինձ պարզապես զարմացնում է այս աղմուկը: Ովքեր անձնական հաշիվներ են ունենում, իրար տալիս-սպանում են, և դառնում է քննարկման թեմա: Այս Արմենը ինչ-որ գործերի խառնված է եղել, բայց սրանք անձնական բնույթի են, այդքան մեծ նշանակություն տալը մի քիչ շատ կլիներ:

Որ ասում են կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, թվում է՝ Յապոնչիկն է: Հանցագործ աշխարհից կարող է լինել պետական պաշտոնյա, որ, ասենք, թոշակառուի փողն է կերել. դա հանցագործություն չէ՞:

Մի թաղամասում կարող են մի երկու հոգի իրար ծեծեն, գնան բանտ նստեն, ասեն՝ կրիմինալ էր»,- ասաց նա:

Գալոյանի խոսքով՝ կրիմինալ աշխարհը 1980-ականներից փոխվել է, ոչ մի կանոն չի պահպանվում, դրանք լրիվ խառնվել են իրար:

Այն գաղափարական հիմքը, որ ժամանակին ունեին, արդեն խախտվել է. Դեդ Հասանի, մյուսների նման հզորներից հետո «Թեփ Արմեն» է հանդես գալիս, վաղը կլինի «Տաշեղ Աշոտ», այսինքն՝ ըստ քրեագետի՝ հարցը մանրանում է, ստանում մեծ հնչեղություն:

Գալոյանը նկատում է՝ այս ամենը կատարվում է կրիմինալ աշխարհի հեղինակությունը ոչնչացնելու, նրանց հզորությունը ծիծաղելի դարձնելու համար, և այն կատարվում է իրավապահների կողմից, հատկապես՝ Ռուսաստանի:

Հարցին՝ արդյոք քրեական աշխարհում ընդունվա՞ծ է հարազատին սպանել հանուն մեկ այլ քրեական հեղինակության, Գալոյանը նկատեց՝ նայած, թե հարազատ ասելով ինչ է հասկացվում:

«Ախպերն ախպորն ա սպանում, օրենքով գողն իր ձեռքով կամ իր հրամանով օրենքով գող չպիտի սպաներ, բայց հիմա օրենքով գողն օրենքով գող է սպանում, սակայն այս պատմությունը ներկայացնել որպես կրիմինալ աշխարհում կատարված մեծ իրադարձություն, արդեն չափազանց է»,- ասաց նա:

Միաժամանակ Գալոյանը նշեց, որ այս պատմության մեջ շատ մանրամասներ դեռևս ճշգրտման և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում