Moody’s վարկանիշային միջազգային գործակալությունն իջեցրել է ԱՄՆ-ի երեք խոշորագույն բանկերի երկարաժամկետ վարկանիշները: Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Մեկ աստիճանով իջեցվել է JPMorgan բանկի երկարաժամկետ վարկանիշը՝ մինչև А3, Goldman Sachs-ի վարկանիշը հասել է Baa1-ի, իսկ Morgan Stanley բանկինը՝ Baa2-ի:









































