Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը: Նա այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գան համաձայնության եւ զիջման, որը կլինի իրատեսական, եւ ամենակարեւորը, արդար:

«Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ես վերջերս նույնիսկ խոսել եմ այն մասին, որ իրականում Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը հռչակվեց որպես անկախ պետություն, եւ ոչ ոք պատշաճ ուշադրություն կդարձրեց այն փաստին, որ այդ ժամանակ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի տարածքն իր վերահսկողության տակ չէր, այսինքն՝ դե ֆակտո չէր ղեկավարվում Բաքվից: Դա ուշադրության չարժանացավ Բաքվում, ինչը թույլ է տալիս այժմ հայտարարելու, որ այդ տարածքը իրենցն է, սակայն Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել: Եվ այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը պահանջում է տարածքները, խոցելի են եւ անիրական հենց իրական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Հարցին, թե արդյոք միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդող արձագանքի բացակայությունը Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին չի խրախուսում նոր պատերազմի բռնկում, ռուս քաղաքական գործիչը պատասխանեց.

«Ինձ թվում է, որ միգուցե միջազգային հանրությունը մեղավոր է, որ մատների արանքով է նայում Ադրբեջանի անվերջ հայտարարություններին, եւ շատ հայտարարություններում արժեզրկում է իր ասածը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2016 թվականի իրադարձությունները ստացան պատշաճ գնահատական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այլ հարց է, որ չկար հստակ հրապարակային դատապարտում, դա փաստ է, բայց կարծում եմ՝ համանախագահները մտածել են, որ նման կերպ վարվելով՝ կհայտնվեն բավականին դժվար իրավիճակում հետագա բանակցային գործընթացում: Ինձ թվում է՝ սրանով են առաջնորդվել, երբ ավելի հավասարեցված արձագանք են տվել, հենց ուղղակիորեն չեն մեղադրել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման համար: Սակայն փաստն այն է, որ նման հստակ հայտարարություն չկար համանախագահների կողմից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի»,-ընդգծեց նա:

Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ հայտարարությունները հիմնականում սահմանափակվում էին ուժի չկիրառման մասին հորդորով, որը փաստացիորեն կարելի էր դիտարկել որպես դատապարտում Ադրբեջանի գործողություններին:

«Հայտարարությունները այն մասին էին, որ հակամարտությունը երկար տարիներ չի կարգավորվել, անընդունելի է ուժի կիրառումը: Այո, Ադրբեջանին անարգանքի սյունին չգամեցին, այդ թվում՝ որովհետեւ մինչ այժմ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները: Գիտենք, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին՝ դրան զուգահեռ ամենուր հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Եվ հավանաբար, հաշվի առնելով այսքան տարվա բանակցությունների ընթացքում կուտակված նման դժվար հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ հենց դա հետ պահեց պաշտոնական շրջանակներին հասցեական գնահատականից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այն անկախ մարդկանց կարծիքներին, ովքեր կապված չեն միջնորդական պարտավորվածությունների հետ, ապա դրանք Ռուսաստանում շատ հստակ էին: Մեզ համար հասկանալի էր, թե ով է սկսել այդ ռազմական գործողությունները: Մենք նույնիսկ վերջերս հետաքրքրությամբ իմացանք նախագահ Ալիեւի պատմական հայացքների մասին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ բազմիցս հնչեցրել է իր կարծիքը որպես պատգամավոր, ով կախված չէ ինչ-ինչ միջնորդական գործունեությունից, եւ ինչը նրան թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում