Wednesday, 15 05 2024
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

Հայաստանի 4-րդ նախագահը պետք է ընտրվի Խորհրդարանի կողմից․ Գագիկ Հարությունյան

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ մանրամասն մեկնաբանել հարցը՝ արդյոք նախագահի ընտրությունը ժողովրդի, թե խորհրդարանի կողմից է կատարվում: «Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետև դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեմ մարտի 23-ին: Բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ Սահմանադրության 211-րդ հոդվածը՝ անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կան նաև անցումային դրույթներ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում շատ հստակ սահմանված է, որ 125 հոդվածով սահմանված նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն՝ հստակ սահմանված է, իմ կարծիքով, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ պետք է կատարվի 125 հոդվածով՝ Ազգային ժողովի միջոցով»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ ներառված է 125 հոդվածը, ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի ընտրությունից հետո, նա արձագանքեց. «Եթե փորձենք Սահմանադրության տարբեր գլուխներ ուսումնասիրել, կտեսնենք, որ անցումային դրույթները վերաբերում են տարբեր գլուխների: Նույնը վերաբերում է 7-րդ գլխին, որը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցված են դատական իշխանության հետ կապված շատ հարցեր, որոնք անցումային դրույթներով այդ ժամանակի համար այլ կերպ պետք է լուծվեն: Այսինքն` անցումային փուլում լուծումները տրվում են անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար: Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013թ. սեպտեմբերից: Հոկտեմբերին մշակեցինք հայեցակարգը, որից հետո փոփոխությունները: Հանրաքվեն եղավ 2015-ին, 2018 թվականն է՝ մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակը այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելը, իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»:

Փետրվարի 22-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում: Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,-ասված էր պատգամավորի հայտարարության մեջ»,- գրել է Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում