Գերմանիայի հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆն իր կարծիքն է հայտնել Իտալիայի ընտրանու դեմ առաջիկա ընկերական հանդիպման մասին:
«Իտալիայի հավաքականի դեմ խաղը հիանալի ստուգարք կլինի մեզ համար: Միշտ փորձում ենք հզոր թիմեր ընտրել ընկերական հանդիպումներ անցկացնելու համար: Խոսքերս հաստատում է այն փաստը, որ արդեն երեք օր անց մենք կխաղանք Անգլիայի ազգային թիմի դեմ:
Իտալիայի հավաքականը միշտ բարդ մրցակից է եղել մեզ համար, քանի որ այդ թիմն աչքի է ընկնում բարձր կարգապահությամբ: Հնարավոր է` մենք դեռ խնդիրներ ենք ունենում հզոր մարտավարություն ունեցող թիմերի դեմ խաղերում: Բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի»,- ասել է Բիրհոֆը:






































