Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ նշել Սումգայիթյան զոհերի հիշատակը, և հիշեցրեց մի շարք պայծառ անուններ:
Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ լսումները կազմակերպվել են ճիշտ ժամանակին:
Ինչպես նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հայության ոչնչացման և հայրենազրկման Ադրբեջանի ծրագիրը տապալվեց արցախահայության զինված դիմադրության շնորհիվ. «Ղարաբաղյան շարժումը ծագել է հայաթափման սպառնալիքի պատճառով»:
Նրա խոսքով՝ Սումգայիթյան ջարդը վաղուց է պլանավորված և կազմակերպված եղել. «Սակայն մինչ այսօր ՀՀ-ում չկա որևէ հատուկ կարգավիճակ, որի ներքո կհայտնվեն Սումգայիթյան ցեղասպանությունը վերապրածները կամ ցեղասպանության զոհերը: Արցախի հարցը պետք է տեղափոխել հենց այդ հարթություն, որտեղ խոսքը չի գնում ինքնորոշման մասին, այլ ցեղասպանությունից փրկվելու մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում: