Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Սերժ Սարգսյանի մշտական «զենքը» Քոչարյանի դեմ

Մարտի 1-ի գործը չի վերաբացվի, քանի դեռ նոր հանգամանքներ երևան չեն եկել` ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ելք» դաշինքի հայտարարության տեքստի քննարկման ժամանակ ասել է նախկին Գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Եթե Կոստանյանի հայտարարությունը դիտարկենք զուտ իրավական հարթության վրա, այն նույնիսկ տարօրինակ կարող է թվալ, որովհետ Մարտի 1-ի գործը չի էլ փակվել:

Համենայն դեպս, մի քանի օր առաջ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսում էր քննչական մարմնի ակտիվ գործողությունների մասին: Սակայն խնդիրը պետք չէ պարզունակ դիտարկել` հատկապես, որ Մարտի 1-ն ի սկզբանե իրավական հարթության վրա չի եղել և հանդիսացել է մի գործիք, որն ընկած է եղել հանրապետության երեք նախագահների բարդ հարաբերությունների ձևավորման հիմքում:

Պատահական չէ, որ Մարտի 1-ի թեման իր ակտուալությունն, ըստ էության, կորցրեց 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը փակեց իշխանություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները: Այս առումով` Գևորգ Կոստանյանը թերևս նույնիսկ ճիշտ է, որովհետև Մարտի 1-ի գործը դե ֆակտո փակված է: Նույն տրամաբանությամբ` գործը կարող է «վերաբացվել» նոր հանգամանքի, տվյալ դեպքում` քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության պարագայում: ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը կորցրել են քաղաքական սուբյեկտությունը և, պատկերավոր ասած, նոր հանգամանք ստեղծել չեն կարող: Կասկածից վեր է, որ նույն իներցիայով տեղի է ունենալու ՀԱԿ-ի մարտի 1-ի երթն, որն որևէ առնչություն չունի ընթացիկ քաղաքականության հետ և ընդամենը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին:

«Նոր հանգամանք» կարող է դիտվել միայն Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քաղաքական հայտը. Մարտի 1-ի գործը Սերժ Սարգսյանի «զենքն» է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Սակայն երկրորդ նախագահը, կարծես թե, ընթացիկ քաղաքական գործընթացներից առհասարակ բացակա է: Խորհրդարանական ընտրություններից հետո նա հանդես է եկել ընդամենը մեկ հայտարարությամբ, երկար բացակայությունից հետո նրա հրապարակային «հայտնությունը» տեղի ունեցավ երեկ` Ստեփանակերտում, որտեղ Քոչարյանը մասնակցել է համազգային շարժման 30-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Այս էպիզոդիկ ակտիվությունն որևէ կերպ չի ենթադրում Ռոբերտ Քոչարյանի հայտի մասին, մանավանդ, որ դրա համար նա չունի քաղաքական և վարչական ռեսուրսներ: Ավելին` հակված ենք ենթադրել, որ Քոչարյանը հարմարվել է թոշակառուի կարգավիճակին, մանավանդ, պարբերաբար նրան հիշեցվում է իր գլխին կախված Մարտի 1-ի մահակի մասին: Գլոբալ իմաստով` Մարտի 1-ի էջը հայաստանյան քաղաքականության մեջ փակված է:

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն այն կարող էր օգտագործել հեղափոխություն իրականացնելու կամ Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելու նպատակով: Քոչարյանը երկար ժամանակ Մարտի 1-ի գործոնն օգտագործում էր` Սերժ Սարգսյանի իշխանությունը կաշկանդելու համար: Թերևս սա էր գլխավոր մոտիվը, որը Սերժ Սարգսյանին դրդեց` գնալ համակարգային տոտալ տրանսֆորմացիայի. Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այլևս «նոր հանգամանք» ստեղծող չեն: Հակառակը` Մարտի 1-ը Սերժ Սարգսյանի մահակն է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում