Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների համար նոր մրցույթ է հայտարարել: Մրցույթը միանգամից 24 համարների երթուղիների համար են, որից 23-ը՝ ավտոբուսային, իսկ 1-ը՝ միկրոավտոբուսային:
Այս մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, իսկ հայտերի ընդունումը կդադարեցնեն դեկտեմբերի 4-ին:
Մրցույթին փակ ծրարով ներկայացվում է նաև երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը:








































