«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի շուրջ վերջին շրջանում խոսակցությունները չեն դադարում: Ֆուտբոլիստի ու ակումբի միջև հարաբերությունները վերջին շրջանում կատարյալ չես անվանի, իսկ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անընդհատ մտնում են փակուղի:
Punto Pelota-ն հաղորդում է` իսպանացի խաղացողը սկսել է մտածել, որ նոր գործարքի կայացումը միտումնավոր է ձգձգվում, ու կատալոնական ակումբի ղեկավարներից մեկը ցանկանում է, որ նա հեռանա «Բարսելոնա»-ից:
Բացի այդ, ակումբն աստիճանաբար լքում են Ինյեստայի հետ մոտ հարաբերություններ ունեցող մարդիկ: Վերջերս հեռացվել էր նրա ընկեր ու ֆիզիոթերապևտ Էմիլի Ռիկարտը, ով մշտապես օգնել է ֆուտբոլիստին ապաքինվել վնասվածքներից: Մրցաշրջանի վերջում «Բարսա»-ն լքելու է նաև Անդրեսի ամենամտերիմ ընկերներից մեկը` դարպասապահ Վիկտոր Վալդեսը:
Հիշեցնենք, որ վերջերս շատ են ասեկոսեները «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` Ինյեստայի տրանսֆերը ձեռք բերելու մտադրության մասին:








































